Հարթակի առաջին տարբերակը եղել է ստատիկ HTML վեբկայք, որը «Կարգին Սերիալ»֊ի 2-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայում ներկայացված և հիթ դարձած TakanqVardan վեբկայքն էր։ Առաջին անգամ հարթակը դարձել է օնլայն 2024 թվականի հունվարի 5֊ին։
Այս ամենից հետո վեբկայքը փոխարինվեց ավելի ժամանակակից հարթակով, որտեղ ներկայացված են «Կարգին հաղորդման» և «Կարգին սերիալ»֊ի վրա հիմնված նախագծեր։ Այս ամենը հրաշալի հնարավորություն է սիթքոմների սիրահարների համար ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար։ Սույն հարթակի ստեղծման համար պահանջվեց մոտավորապես երեք ամիս։ «Հիշողություն» համարվող տեսակը պահպանելու համար հարթակի դոմեյնը մնաց նույնը (takanqvardan.am)։ Որպես հավելում Գլխավոր էջի ավելացումն է, որտեղ զետեղված են լինելու բոլոր նախագծերը՝ հրապարակված մեր թիմի կամ այլոց կողմից:
Հարթակը ինտերակտիվ դարձնելու համար նախագծվեց և ավելացվեց Կարգին Բեթթլ խաղը, որի ժամանակ խաղացողը պետք է համապատասխանեցնի սիթքոմներից վերցված արտահայտություններն իրենց նկարների հետ։ Հնարավոր է նախօրոք ընտրել արտահայտությունների սկզբնաղբյուրները՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», թե միաժամանակ երկուսն էլ։ Խաղը կսկսվի, և նշված ժամանակահատվածում խաղացողը պիտի գտնի առավելագույն քանակով համապատասխանություններ։
Հարթակում հետաքրքրությունը մշտապես ապահովելու համար ավելացվեց նաև պատահականության սկզբունքով «Կարգին հաղորդում» և «Կարգին սերիալ» դիտելու հնարավորություն:
Հարթակն իր մեջ ներառում է այլ նախագծեր ևս ստեղծված սիթքոմների սիրահարների կողմից, որոնք հասանելի են օգտատերերին։ Այս կարգավիճակով հարթակը առաջին անգամ հասանելի դարձավ 2024 թվականի Օգոստոսի 12֊ին: